ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՀՀ նախագահին էր ուղարկել Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած Ընտրական օրենսգրքի փաթեթը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ինքը՝ Լիլիթ Մակունցը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն առաջարկել էր անհրաժեշտության դեպքում նախագահի աշխատակազմի կազմակերպմամբ ցանկացած օր ու ցանկացած ժամի քննարկել առանձին դետալներ և հասկանալ, այդ թվում՝ ի գիտություն ընդունել նաև բովանդակային առումով իրենց դիտարկումները։
Մակունցի խոսքով, սակայն, նախագահի աշխատակազմից մինչ օրս արձագանք չի ստացվել։
Հիշեցնենք, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, բայց չի դիմել Սահմանադրական դատարան։
Ըստ Սահմանադրության, եթե ՀՀ նախագահը չի ստորագրում օրենքը, ապա այն հետ է ուղարկվում ԱԺ։ Ազգային ժողովի նախագահն էլ 5 օրվա ընթացքում այն կարող է ստորագրել։ Հավելենք, որ Արարատ Միրզոյան արդեն ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







