ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում հաստատել է լուրն այն մասին, որ երեկ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում՝ քրեական գործի շրջանակներում, և հարցաքննվել է։
Գործի մանրամասներին ծանոթանալու համար ՊԵԿ նախագահը հորդորում է դիմել նախաննության մարմին, որը կգնահատի՝ նպատակահարմա՞ր է տեղեկությունը տրամադրել, թե՞ ոչ։
«Դա չի կարելի որակել որպես քաղաքական ճնշում, քանի որ նշված անձնավորությունը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ առանձին, ինքնուրույն սուբյեկտ, որն առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր համընկնումները պատահական են, դրանք չի կարելի կապել քաղաքական իրադարձությունների հետ, բացի այդ՝ նույն մարդիկ նախկինում նույնպես հարցաքննության կանչվել են, իսկ թե ինչու այդ մասին չեն տեղեկացրել, պատասխանեց․
«Իսկ ինչո՞ւ պետք է տեղեկացնեինք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







