Վաշինգտոնը միջուկային գործարքին վերադառնալու համար պետք է մոտ 1,5 հազար մարդու և ընկերությունների դեմ պատժամիջոցները հանի։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին։
«Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկու տեսակ են՝ առաջին պատժամիջոցները ոլորտային են, ներառյալ նավթի արտահանումը, բանկային և ապահովագրական ոլորտները, նավագնացությունը, նավթաքիմիան, ավտոմեքենաների շինարարությունը և արտադրությունը, այլ պատժամիջոցներ են սահմանվել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ»,- նրա խոսքը մեջբերել է ICANA-ն երկրի խորհրդարանական գործակալությունը:
Արաղչիի խոսքով ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցանկը երկար է և ունի շուրջ 1,5 հազար կետ»:
«Բայց մենք շարժվում ենք երկու ուղղությամբ, և բոլոր պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն։ Ինձ թվում է, որ այդ ուղղությամբ կա կողմերի ըմբռնում», — հավելել է նա։
Դիվանագետը նշել է, որ «անհնար է կանխատեսել բանակցությունների տևողությունը [Վիեննայում]»: «Մենք չենք շտապի և թույլ չենք տա, որ բանակցությունները խափանվեն», — ասել է նա՝ հավելելով, որ եթե Իրանը զգա մյուս կողմի մտադրությունների անլրջությունը, ապա երկխոսությունը կդադարեցվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







