Այսօր Հայաստանում հայտարարված է համապետական ծառատունկ: Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ծառեր տնկվեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում։ Երևան քաղաքում նախատեսվում է տնկել 25000 տնկի: Իսկ Վանաձորի անտառտնտեսության Սպիտակի անտառպետության 10 հա տարածքում արդեն տնկվել է 30.000 ծառ:
Նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր Facebook-յան էջում գրել է, որ այսօր նախատեսվում է ամբողջ երկրում 360 հազար ծառ տնկել:
Համապետական ծառատունկին են միացել նախարարությունները, ինչպես նաև տարբեր ՏԻՄ մարմիններ աշխատակացիներ՝ իրենց ընտանիքների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







