Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Ռուս թուրքագետ. «Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, հայերի համար վտանգը մեծ է»

Ռուս թուրքագետ. «Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, հայերի համար վտանգը մեծ է»

Ռուս քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին հարցազրույց է տվել Regionmonitor.com լրատվականին. գրում է ermenihaber-ը:

Նա անդրադարձել է Ցեղասպանությունից 106 տարի անց և արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության հետևանքով Հայաստանի համար հնարավոր սպառնալիքներին:

Նադեին-Ռաևսկին համոզված է, որ ներկա պայմաններում այս տարածաշրջանում անկախ Հայաստանի և հայ ժողովդի գոյությունը գտնվում է հանապազօրյա վտանգի տակ: 

Ռուս գիտնականը կապ է տեսնում Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած այս վտանգի և Թուրքիայի վարած քաղաքականության միջև:  Այս համատեքստում Նադեին-Ռաևսկին հետևյալ դիտարկումն է արել. «Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, ինչն, անխոս, զարգանում է, քանի դեռ կան այդ ծրագրերը, հայերի համար վտանգը չափազանց մեծ է:

Բանն այն է, որ Էրդողանի և Թուրքիայի իշխող վերնախավի ռազմավարությունը չի փոխվել: Եվ այդ ռազմավարությունը, ի դեպ, բազմավեկտոր է: Չպետք է կարծել, որ Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է միայն պանթյուրքիզմի վրա, դա միայն իրենց քաղաքականության մի մասն է»:

Նա նշել է, որ բացի պանթյուրքիզմից Թուրքիայի իշխանությունների գործիքակազմում տեղ ունեն նաև իսլամիզմը, կամ այսպես կոչված չափավոր իսլամը և նեոօսմանիզմը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+