Ֆրանսիան վստահություն է հայտնում ժողովրդավարական Հայաստանի զարգացման հարցում։ Այս մասին ապրիլի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սենատի խոսնակ Ժերար Լարշեն։
Նա նշել է, որ Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տարածաշրջանում։ Այդ ժողովրդավարությունը մեծ փորձությունների է ենթարկվել։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայում վստահ են հայ ժողովրդի անկախ ոգուն, ազատասիրությանը, որը փոխանցվել է նաև ֆրանսահայ քաղաքացիներին, որոնք օգնել են ֆրանսիական ժողովրդի ազատության վերականգնմանը:
Ժերար Լարշեն նշել է, որ կենդանի հիշողությունը լավ հիմք է պատմության ողբերգական էջերը կանխելու համար: Սենատի նախագահը վստահություն է հայտնել Հայաստանի վաղվա օրվա, նրա երիտասարդների հանդեպ, ովքեր ծանր հարված են ստացել անցյալ տարվա աշնանը:
Սենատի խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ՝ համաձայն ստորագրված միջազգային պայմանագրերի:
«Պարոն նախագահ, մենք մտքեր փոխանակեցինք ռազմագերիների վերաբերյալ։ Հստակ լինենք՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած համաձայնագրի և բոլոր միջազգային պայմանագրերի։ Այս շաբաթ ԵԽԽՎ նիստում քննարկվեց ռազմագերիների հարցը։ Սենատի մեր գործընկերներից մեկը Սենատի անունից հանդես է եկել և ներկայացրել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը»,- ասել է Ժերար Լարշեն։
Երևանի քաղաքապետարանում ցուցահանդես այցելելուց հետո, որտեղ ներկայացված էին Ադրբեջանի կողմից Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը։
Ժերար Լարշեն անթույլատրելի է համարել հայերի հիշատակը սրբելու փորձերը։ Այս համատեքստում նա ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ուժեղացնելու հայկական կողմի կոչերը ։ Ժերար Լարշեն նաև կարևորել է այդ բոլոր ազդանշանները Եվրոպական միության երկրների բոլոր ղեկավարներին և խորհրդարաններին հղելը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







