Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, կողմերը քննարկել են Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերի հետագա ընթացքը:
Նշենք, որ նախօրեին էլ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջին անգամ պաշտոնական շփում էր հաստատվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







