Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

Մարտին աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2021թ․ մարտին աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Նախորդ տարվա համեմատ հարկման բազա ունեցող աշխատատեղերն ավելացել են 2500-ով։ 2019թ․ մարտի համեմատ աշխատատեղերի թիվն ավելի է 38 հազարով։ Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ և այդ ցուցանիշը 2020թ․ համեմատ ավել է 7,5 միլիարդով»,-ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով գրանցված ցուցանիշները։

Վարչապետը հարցրեց՝ նո՞ր, թե՞ ստվերից դուրս եկած աշխատատեղեր են՝ ՊԵԿ նախագահն ասաց։ Փաշինյանը հետաքրքրվեց նաև թվերի հավաստիության մասին՝ հաշվի առնելով, որ դրանք ձևավորվում են գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների վրա։

«Այո, թվերը բխում են հենց այդ բազայից, որտեղ հաշվետվությունը ներկայացրել են հենց հարկ վճարողները այն  աշխատատեղերի վերաբերյալ որի մասով եկամուտ է վճարվել և դրանցից եկամտային հարկ է պահվել։ Թվերի հավաստիության մասով կասկածելն ուղղակի անմտություն է։ Դատելով ապրանքաշրջանառության  ծավալներից՝ ապրիլ ամիսը 2019թ․ համեմատ ապրանքաշրջանառության և գործարքնների քանակով ունի 20-22 տոկոս աճ»,-ասաց ՊԵԿ նախագահը։  

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ  վերլուծություններից պարզ է դառնում, որ միջին աշխատավարձը կազմել է 211,5 հազար դրամ, ինչը 2019-ի համեմատ աճել է 28 հազար դրամով։ շ

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ երկրում 620 հազար աշխատատեղ կա և առաջին անգամ 600 հազար աշխատատեղերի շեմը հաղթահարվել է 2019 թվականին: Նա հայտնեց, որ 2018թ․ համեմատ 2021-ին աշխատատեղերը ավելացել են 85000-ով։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+