Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:22

Մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ճանապարհային անվտանգության առաջին ազգային արշավը

Մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ճանապարհային անվտանգության առաջին ազգային արշավը

Մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ճանապարհային անվտանգության առաջին ազգային արշավը:

«Անվտանգությունը ձեր գործողություններում է» ազգային արշավը նպատակ ունի նվազեցնելու խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանի ճանապարհներին

• Հայաստանը և #TeamEurope-ը սկսում են «Անվտանգությունը ձեր ձեռքերում է» ճանապարհային անվտանգության ազգային արշավ՝ Հայաստանի ճանապարհներին զոհերի և լուրջ վնասվածքների թվի նվազեցման նպատակով:

• Քարոզարշավի նպատակն է փոխել Հայաստանում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների աճի միտումը` դրանով իսկ փրկելով կյանքեր:

• Արշավը «Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի բաղկացուցիչ մասն է‚ և այն ավելացնում է ճանապարհների բարելավման միջոցառումները՝ նոր հետիոտնային անցումներ, ճանապարհային գծանշումներ և ճանապարհային նշաններ:

Երևան, 2021 թ. Ապրիլի 21 — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ազգային հաղորդակցման արշավը՝ ճանապարհային վթարները նվազեցնելու, անվտանգության բարձրացման և Հայաստանի ճանապարհներին մարդկային կյանքեր փրկելու նպատակով։ Արշավն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) տեխնիկական և ֆինանսական աջակցության միջոցով:

Եռամսյա համապետական արշավը նպատակ ունի կանխել երկրում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների աճը: Ըստ Հայաստանի ճանապարհային ոստիկանության տվյալների, վերջին 10 տարիներին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվն աճել է. եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2020 թվականին այն հասել է 348-ի:

Արշավը «Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որի նպատակն է հանրապետության երթևեկության կարգավորումը, ենթակառուցվածքների բարելավումը հետիոտնային նոր անցումներով, ճանապարհային գծանշումներով և ճանապարհային նշաններով: Այս միջոցառումները համահունչ են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հետ, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում նշեց հետևյալը․«Մեր խնդիրն է կանխել ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքները, նվազեցնել ռիսկերը՝ պաշտպանելով երթևեկության մասնակիցներին ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ՝ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում, տեղեկատվական արշավներ և այլն։ ՀՀ կառավարությունը վերանայում է իր ճանապարհային անվտանգության քաղաքականությունը՝ կենտրոնանալով մահերի և լուրջ վնասվածքների
կանխարգելման վրա. մասնավորապես‚ «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) ճանապարհային անվտանգության նոր ռազմավարությունը 2021-2040թթ. համար կընդունվի մոտ ապագայում։ Ճանապարհային անվտանգության բարելավման նպատակին է միտված նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը, որը‚ համոզված եմ, մեծապես կնպաստի Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը»։

ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Ն.Գ. Անդրեա Վիկտորինն ասաց. «Ներկայում ճանապարհների անվտանգության չափանիշների անբավարար կիրառման պատճառով Հայաստանի ճանապարհներին չափազանց շատ մարդկային կորուստներ են արձանագրվում: Արշավը վերաբերում է այս իրավիճակին, և դրա հիմնական նպատակն է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Մեր հիմնական նպատակն է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում ներդնել ԵՄ ճանապարհային անվտանգության ստանդարտները՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ»։

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ տիկին Լիլյանա Պավլովան, ով ԵՆԲ-ի ճանապարհային հերոսն է, ճանապարհային անվտանգության ազգային արշավի մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում ասաց. «Եվրոպական ներդրումային բանկի համար առաջնահերթ խնդիր է ներդրումներ կատարել առավել անվտանգ ճանապարհներ կառուցելու համար: Բայց անվտանգ ճանապարհներ կառուցելը բավարար չէ: Յուրաքանչյուր ավտովթարի դեպքում, երբ ինչ-որ մեկը մահանում կամ ծանր վիրավորվում է‚ ողբերգություն է: Իսկ Հայաստանում այդ ողբերգությունների թիվը տարեցտարի ավելանում է: Հետևաբար մենք պետք է կրթենք և համոզենք մարդկանց փոխել իրենց վերաբերմունքն ու վարքը երթևեկելիս»:

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան եզրափակեց՝ նշելով հետևյալը. «Եվրոպական ներդրումային բանկը պարտավորվում է աջակցել Եվրամիության Արևելյան հարևանության բնակիչներին: Ճանապարհային անվտանգության այս նախագիծը հիանալի օրինակ է, թե ինչպես համատեղ աշխատելով` կկարողանանք փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում»:

Արշավը կնպաստի ճանապարհներին վարորդների և հետիոտնի պատասխանատու վարքագծի ձևավորմանը, երթևեկության կանոնների նկատմամբ հարգանքին և ազդանշանային համակարգի բարելավմանը՝ որպես կյանքեր փրկելու և խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոց:
«Անվտանգությունը ձեր գործողություններում է» արշավը նաև կիրականացնի ճանապարհային անվտանգության ժամ Հայաստանի բոլոր դպրոցներում, կօգտագործի հեռուստաեթերը, սոցիալական մեդիան, ռադիոն և արտաքին հաղորդակցության միջոցները, ինչպես նաև հեռուստալրատվական հաղորդումները: Կիրականացվի նաև ճանապարհային անվտանգության կրթությանը խթանող առցանց վեբինար, որը նման ձևաչափով Հայաստանում կիրառվում է առաջին անգամ:

Հիմնական տեղեկատվություն

Եվրոպական ներդրումային բանկ
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հանդիսանում է իր անդամ պետություններին պատկանող Եվրամիության (ԵՄ) երկարաժամկետ վարկային ինստիտուտը: Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում, որպեսզի նպաստի ԵՄ քաղաքականության նպատակների իրականացմանն ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրանից դուրս:

Հայաստանում ԵՆԲ-ի մասին

ԵՄ բանկն աջակցում է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը 2007 թվականից մինչ օրս՝ տեղական տնտեսությանը տրամադրելով մոտ 415 միլիոն եվրո: ԵՄ բանկի գործունեությունը երկրում աջակցել է հիմնական տրանսպորտային ծրագրերին (174 միլիոն եվրո), միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալներին (166 միլիոն եվրո), ջրմուղկոյուղուն (37 միլիոն եվրո), էներգետիկայի ոլորտին (15 միլիոն եվրո), ծառայությունների ոլորտին (12 միլիոն եվրո) և թափոնների կառավարմանը (10 միլիոն եվրո):
ԵՆԲ-ը ֆինանսավորում է Հայաստանում ԵՄ արտաքին վարկավորման մանդատի (ELM) շրջանակներում նախագծեր: Վարջինս տրամադրվում է ԵՄ բյուջեի կողմից` սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների, տեղական մասնավոր հատվածի զարգացման և կլիմայի գործողությունների ոլորտներում իրականացվող ծրագրերի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+