Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:54

Կարևոր է ստեղծել ռազմավարական և համագործակցային հարթակ. Հայկ Չոբանյանը՝ ՄԱԶԾ  ներկայացուցիչներին

Կարևոր է ստեղծել ռազմավարական և համագործակցային հարթակ. Հայկ Չոբանյանը՝ ՄԱԶԾ  ներկայացուցիչներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ապրիլի 20-ին ընդունել է ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր)  ներկայացուցիչներին։ Նախարարը ողջունել է նրանց և հույս հայտնել, որ քննարկման արդյունքում կուրվագծվեն հնարավոր համագործակցության եզրերը. տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հայկ Չոբանյանն իր խոսքում շեշտադրել է ռազմավարական երեք կարևոր ուղղություն, որոնք առանցքային դեր կարող են ունենալ  ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում. կլիմայի փոփոխություն, նորարարություն և տեխնոլոգիաների ներդրումն այլ ոլորտներում։ 

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկայան ողջունել է նախարարին, շնորհավորել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելու կապակցությամբ ու հույս հայտնել, որ համագործակցության հաջող փորձը շարունակական կլինի։ 

ՄԱԶԾ ներկայացուցիչներն ամփոփ խոսել են իրականացվող ծրագրերի մասին և շեշտադրել բոլոր այն ոլորտային ուղղությունները, որոնց շրջանակում կարող են նախանշվել համատեղ աշխատանքները։ 

Հայկ Չոբանյանը կարևորել է ՄԱԶԾ նախաձեռնությունները՝ մատնանշելով դրանց իրագործման կարևորությունը։ 

«Անհրաժեշտ է հստակեցնել Նախարարության դերն իրականացվող ծրագրերում. ինչ դեր կարող է ունենալ ԲՏԱ նախարարությունը։ Ընդհանրապես, շատ կարևոր է ստեղծել ռազմավարական և համագործակցային հարթակ։ Միայն ուժերը միավորելով կարող ենք հաջողություն գրանցել ոլորտում, և այս գործընթացին պետք է մասնակցեն ոլորտի բոլոր ներկայացուցիչները»,- նշել է նախարարը։ 

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը  նախարարության համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարել է ըստ ծրագրերի և ուղղությունների տասնօրյա ժամկետում կազմակերպել աշխատանքային հանդիպումներ, որպեսզի պայմանավորվածությունները ուղղորդվեն դեպի գործնական փուլ։  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+