Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:28

Պրոթեզավորման գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախարարությունը հուշագրեր է ստորագրել

Պրոթեզավորման գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախարարությունը հուշագրեր է ստորագրել

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Համահայկական» հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի և պրոթեզավորում իրականացնող «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն», «Ինտերօրթո», «Օրթեզ», «Բարրի Թրեյդ», «Կամար» հասարակական կազմակերպությունների հետ։ Նույն կազմակերպությունների հետ նույնաբովանդակ մեկ այլ հուշագիր կնքել են նախարարությունն ու «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը. տեղեկացնում են գերատեսչությունից:

Ըստ այդմ՝ կողմերը կհամագործակցեն և համատեղ կիրականացնեն 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց՝ առավել ֆունկցիոնալ պրոթեզներով ապահովման գործընթացը։ Այն կներառի ինչպես պրոթեզների կամ դրանց դետալների ու նյութերի տրամադրումը, այնպես էլ պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստումը, կրելու հմտությունների ուսուցումն ու պրոթեզավորման գործընթացին առնչվող այլ ծառայությունների մատուցումը:

Հուշագրի ստորագրման ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ տրամադրելու պետության պարտավորությանը՝ շեշտելով, որ առկա բոլոր հնարավորությունների ու ռեսուրսների միավորմամբ հնարավոր է ցանկալի արդյունք գրանցել։

Կարևորելով համատեղ իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է․ «Պետք է համադրենք բոլորիս ջանքերն ու հնարավորությունները ոլորտային խնդիրներին ժամանակին արձանագրելու համար։ Ձեր գիտելիքն ու փորձը կարող են այլ որակ ապահովել և առավել արդյունավետ դարձնել պրոթեզավորման գործընթացը, իսկ ոլորտում ունեցած փորձը հնարավորություն կտա խնդիրներն արագ կարգավորել։ Մենք վերահաստատում ենք այն մոտեցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և նրանց առողջության վերականգնման ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք անելու»,- ասել է նախարարը։

Մեսրոպ Առաքելյանը հույս է հայտնել, որ կողմերի համագործակցությունն ավելի երկարաժամկետ լինի, և հուշագրի կողմ հանդիսացող կազմակերպություններն իրենց համատեղ ներդրումը կունենան ոլորտի զարգացման գործում։ Նախարարը նշել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել մասնագետների վերապատրաստման դասընթացներ՝ պրոթեզավորման գործընթացում ներգրավելով նոր մասնագետների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+