Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Բաքվում «ռազմական ավարների» պուրակի բացումն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ապացույցն է. Ենգիբարյան

Բաքվում «ռազմական ավարների» պուրակի բացումն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ապացույցն է. Ենգիբարյան

Ապրիլի 19-ին առցանց ձեւաչափով տեղի ունեցավ Եվրանեսթ ԽՎ լիագումար նստաշրջանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը իր ելույթում նշել է.   

«Ցանկանում եմ ընդգծել Եվրանեսթ ԽՎ-ի կարեւորությունը` որպես արեւելյան գործընկերության վեց երկրների եւ Եվրամիության ու նրա անդամ պետությունների կառուցողական եւ վստահելի հարաբերությունների կառուցման հարթակ: Ընդհանուր արժեքներն ու ձգտումները Եվրանեսթի ընտանիքի հիմքն են եւ կարեւոր է առաջնահերթություն տալ փոխադարձ հետաքրքրությունների, ցանկությունների եւ կարիքների օժանդակմանը, իսկ անհրաժեշտության դեպքում անցնել փոխզիջումների, որպեսզի հասնենք մեր վեհաժողովի նպատակներին:

2020 թվականի սեպտեմբերին անդամ երկրներից մեկը` Թուրքիայի, Պակիստանի եւ վարձկանների աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա:

Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հրադադարի հայտարարությունից եւ խաղաղարար առաքելության միջնորդությունից 5 ամիս անց Ադրբեջանում տեղի է ունենում «ռազմական ավարների պուրակի» բացում, որը ցուցադրում է հայ զինվորների ռասիստական ծաղրանկարներ, ինչը Ադրբեջանի կառավարության որդեգրած ֆաշիզմի եւ ցեղասպան քաղաքականության ապացույցն է: Զազրելի է մեր ադրբեջանցի գործընկերների՝ ապատեղեկատվության տարածման գործընթացում ակտիվացումը, բայց ավելի է նյարդայնացնում ժողովրդավարական շատ երկրների անտարբերությունը: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը՝ «Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»:

Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձեւի ընդունումն Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, եւ ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը:

Ինչպես նշեցի, մենք Եվրանեսթը տեսնում ենք որպես հարթակ, որը միացնող կամուրջ է հանդիսանում հուսալի հարաբերությունների կառուցման համար եւ մեզ համար շատ կարեւոր է, որ այս հարթակն օգնի թուլացնել մեր տարածաշրջանում առկա լարվածությունը եւ նպաստի ավելի կառուցողական միջավայրի ստեղծմանը»:   

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+