Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:18

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա առթիվ Հայաստանի ողջ տարածքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

«Հուշարձանների պահպանությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից է, և բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնա­սիր­ման, պահպա­նության, վերականգնման և օգտագործման տիրույթում հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանը:

Օրվա խորհրդին ընդառաջ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ներկայացնելով 2020-2021 թթ. վերականգնման ոլորտի աշխատանքները՝ փաստել է, որ 2020 թվականին պետական բյուջեի միջոցներով իրականացվել են Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու ամրակայման և տանիքների նորոգման, Սյունիքի մարզի Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու վերականգնման, Հոռոմի Սբ․ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։

Վերականգնվել է նաև Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» արձանը, որը տեղադրվել է Լոռվա Դսեղ գյուղում։ 

«Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել Բնունիսի Սբ․ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և Երևան-Սևան ճանապարհին տեղադրված՝ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման աշխատանքները»,- նշել է Հարություն Վանյանը:

Հավելենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ապրիլի 12-ից Երևանում և մարզերում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանների մաքրման աշխատանքներ, որոնց մասնակցում են նաև դպրոցականները»-մասնավորապես նշվել է հաղորդագրության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+