Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

Շատ ծանր է պատերազմի հետևանքով ստեղծված պատկերը․ Վրաստանի նախագահ

Շատ ծանր է պատերազմի հետևանքով ստեղծված պատկերը․ Վրաստանի նախագահ

Այս այցը վաղուց էր պլանավորված, բայց, ցավոք, չիրականացվեց։ Մի կողմից համավարակը, մյուս կողմից՝ տարածաշրջանում զարգացած հակամարտությունը խանգարեցին մեզ։ Այս մասին նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Երջանիկ եմ, որ այսօր ձեզ ընդունելու հնարավորություն ունեմ։ Շատ ծանր մարտահրավերների առաջ կանգնեցինք Կովկասում։ Շատ ծանր է պատերազմի հետևանքով ստեղծված պատկերը։ Ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել այս պատերազմում զոհվածների ընտանիքներին և ձեզ՝ պարո՛ն նախագահ։ Վրաստանը խաղաղության կողմում էր կանգնած, և կանգնած է մինչ օրս։ Ի նշան դրա՝ մեր հարթակն առաջարկվեց հանդիպումների համար։ Այս առաջարկությունը ուժի մեջ է մնում»,-ասաց Վրաստանի նախագահը՝ նկատի ունենալով պաշտոնական Թբիլիսիի ավելի վաղ արված առաջարկը Երևանին և Բաքվին։ Թբիլիսին Երևանին և Բաքվին երկխոսության հարթակ է առաջարկել։ 

Վրաստանի նախագահը նշեց, որ Արմեն Սարգսյանին ծանոթացրել է Վրաստանի խնդիրներին։

«Բոլորս լավ հասկանում ենք, որ ցանկացած հակամարտություն տարածաշրջանում վնասում է  ողջ տարածաշրջանին, ուստի՝ խաղաղությունն ու համագործակցությունը Կովկասի զարգացման տեսանկյունից այլընտրանք չունեն։ Տարածաշրջանում կայունության կարևորությունից ելնելով՝ մենք քննարկեցինք նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Քննարկեցինք մեր տարածաշրջանի ապագա ներուժը, որը հազվագյուտ է թե՛ տնտեսության, թե՛ էկոնոմիկայի առումով։ Քննարկեցինք նաև որոշ նախաձեռնություններ, մասնավորապես, ինչպես զարգացնել երկկողմ բիզնես նախագծերը: Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանի երկրները»,-ասաց նախագահը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+