Ապրիլի 15-ին աշխարհում նշվում է Մշակույթի միջազգային օրը: Oրվա առթիվ ուղերձով է հանդես եկել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
«Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա ֆոնին հարևան Արդբեջանը շարունակում է ամեն օր տհաճ անակնկալ մատուցել՝ պատմական հուշարձանների ոչնչացումից, մինչև ռազմական ավարով պուրակի ստեղծում, որն արվել է ամենաանմարդկային, ամենաստորացուցիչ, ամենավայրենի ու բարբարոս դրսևորումներով: Բոլորիս՝ մտավորականների, արվեստագետների, մշակույթի գործիչների ուժերի գերլարումով պետք է պահենք, պահպանենք մեր մշակութային ժառանգությունը և հասնենք հոգևոր ու մշակութային կազմակերպվածության: Մենք դատապարտված ենք ապրելու այնպիսի ժողովրդի կողքին, որն իր պատմությունն ու մշակույթը կերտում է կեղծարարության, նենգափոխության ու յուրացումների վրա, և որի բանահյուսության մեջ գլուխ կտրելը հաստատագրված արժեք է։
Այս մնացորդած հողում մենք պետք է շարունակենք պայքարել՝ թշնամու կողմից օկուպացված գրեթե 2000-ի հասնող հուշարձանների պահպանության համար: Պատերազմի, պայքարի ու խաղաղության մեր լեզուն եղել և մնում է հոգևոր ու մշակութային ինքնության ամբողջականության պահպանումը»,- նշել է Արցախի ԿԳՄՍ նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







