Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Պաշտպանության նախարարության մուտքերն ու ելքերը։ Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չեն պատրաստվում հեռանալ, շարունակելու են պահանջել անել հնարավորն ու անհնարինը՝ իրենց երեխաներին վերադարձնելու համար:
Նրա խոսքով՝ իրենց երեխաներին վերադարձնելու ուղղությամբ բավարար գործողություններ չեն իրականացվում.
«Ադրբեջանը գերիներին չէր տվել, իրենք էլ թող Քելբաջարը չտային: Նախքան Քելբաջարը տալը, թող գերիներին ուզեին, հետո տային, ի՞նչն էր խանգարում իրենց»,- վրդովվեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







