Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:37

Իտալիայի վարչապետն Էրդողանին բռնապետ է անվանել

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին բնութագրեց որպես բռնապետ՝ ընդգծելով նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը:

«Այս բռնապետերի հետ, որոնց հետ, սակայն, պետք է համագործակցել, դուք պետք է անկեղծ լինեք՝ ձեր դիրքը հաստատելու համար, բայց նաև պատրաստ լինեք համագործակցել՝ հանուն ձեր երկրի շահերի: Դուք պետք է ճիշտ բալանս գտնեք», — ասաց Դրագին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Թուրքիայի առաջնորդի մասին հարցին…

Դրագին ասաց նաև, որ ինքը «չի կիսում Էրդողանի պահվածքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ: «Կարծում եմ՝ դա անտեղի էր»,-ասաց Դրագին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Անկարայում հանդիպել է ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ: Համացանցում հրապարակված այս հանդիպման կադրերը ցույց են տալիս, որ կազմակերպիչները բանակցողների համար տրամադրել են ընդամենը երկու աթոռ Եվրամիության և Թուրքիայի դրոշների ֆոնին:

Նրանցից մեկը գրավեց Միշելը, իսկ երկրորդը՝ Էրդողանը: ԵՀ ղեկավարը ստիպված էր բազմոցին նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի դիմաց, ով ըստ դիվանագիտական ​​արձանագրության ավելի ցածր աստիճանի է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+