Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Հաստատվեցին ՊՆ հատկացումների հաշվին բանկային քարտերով շրջանառվող միջոցների չափաքանակները

Հաստատվեցին ՊՆ հատկացումների հաշվին բանկային քարտերով շրջանառվող միջոցների չափաքանակները

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2021 թ․ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների չափաքանակները։ Հարցն այսօր ընդգրկված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ 

Ըստ նախագծի՝ խնդիրն առաջացել է ՀՀ 2021 թ․ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների չափաքանակները հաստատելու անհրաժեշտությամբ:

Ներկայացվող նախագծով առաջարկվող չափաքանակը նպատակ է հետապնդում կարգավորել բյուջեների կատարման գործընթացը։ Այն համապատասխանում է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված գնումների պլանի ցուցանիշներին: Նախագծում նշվում է, որ տվյալ բնագավառում ներկայումս տարվում է կանխիկի շրջանառության կրճատման կամ միջոցները բանկային վճարային քարտերով շրջանառելու  քաղաքականություն:

Կարգավորման նպատակը ՀՀ պաշտպանության նախարարության գծով նախատեսված որոշ բյուջետային ծախսերի լիարժեք և արդյունավետ կատարումն է, մասնավորապես, ՀՀ պետական կարիքների համար ավիատոմսերի գնումը՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման հրապարակային օֆերտայով և «govtravel.am» համակարգով:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+