Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:38

Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից. այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը: Հատկացված դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվել է շինության վերակառուցում և բարեկարգում, կամավորական հրշեջ-փրկարարների ուսուցում, ինչպես նաև ձեռք է բերվել համապատասխան հանդերձանքը և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ:

Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Շիկահող» պետական արգելոցին հարակից Շիկահող գյուղում հրշեջ-փրկարարական կետի հիմնման նպատակով համայնքի կողմից ՀԿ-ին անհատույց և անժամկետ տրամադրվել է տարածք և շինություն։ Վերջինս վերակառուցվել, վերանորոգվել և ձևափոխվել է որպես հրշեջ-փրկարարական հենակետի, որը ցանկացած հրդեհային իրավիճակում արագ արձագանքման կետ է հանդիսանում ոչ միայն Շիկահողի, այլ նաև Ծավ, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի, «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ» և «Խուստուփ» պետական արգելավայրերի, ինչպեսև հարակից անտառային տարածքների համար։

Հրշեջ-փրկարարակն կետն համալրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված ԶԻԼ 130ԱԲ40 մակնիշի 2տ ջրատարողությամբ հրշեջ մեքենայով։

Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար ձեռք է բերվել հանդերձանք, անհրաժեշտ գույք և սարքավորումներ` մասնավորապես լրակազմ համազգեստ, սաղավարտ, կիսաճտքավոր կոշիկ, հրակայուն ձեռնոց, սաղավարտի լապտեր, ձեռքի լապտեր, բահ, քլունգ, 16լ տարողությամբ ջրացրիչ, փոքր կացին, խոտհնձիչ։ Հենակետը նաև կահավորվել է առաջին անհրաժեշտության գույքով։

Ստեղծվել է ընդհանուր 25 կամավորներից բաղկացած հրշեջ-փրկարարների ջոկատներ, ովքեր անցել են ուսուցողական պարապունքներ և ստացել են համապատասխան հանդերձանք։

Հրշեջ-փրկարարական հենակետի հիմնումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված միջազգային ծրագրի հաջողված օրինակ է, որի հիմնական նպատակն է հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված կառույցների և անձնակազմի կարողությունների հզորացումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+