Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:26

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են մի քանի տասնյակ խախտումներ

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են մի քանի տասնյակ խախտումներ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը ճանապարհային ոստիկանության կարևորագույն գործառույթն է, որն իրականացվում է ամենօրյա հետևողականությամբ։ Այս համատեքստում մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություններ։

Հերթականը ապրիլի 1-ին էր՝ Երևանում։ Ճանապարհային ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների մի քանի տասնյակ խախտում, որոնց փաստերով կազմվեցին համապատասխան արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 մեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող 9, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 16 տրանսպորտային միջոց։

Ապրիլի 2-ին ևս մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացվեց։ Այս անգամ՝ միայն ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից։ Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Արդյունքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 40 ավտոմեքենա։

Երևանի ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էր նաև ոչ սթափ վարորդների հայտնաբերումը, որոնք վտանգ են երթևեկության այլ մասնակիցների կյանքի և առողջության համար։ Հայտնաբերվեց տրանսպորտային միջոցն ալկոհոլ օգտագործած վիճակում վարող 6 անձ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+