Կոմանդոսի կերպարը դաջված է մնալու մեր պատմության մեջ: Կոմանդոսը մեծագույն դերակատարություն է ունեցել Արցախյան առաջին պատերազմում: Այս մասին Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Նա մեծ ներդրում է ունեցել Շուշիի ազատագրման ժամանակ: Եվ նա մեծ օրինակ պետք է ծառայի մեր Զինված ուժերի համար»,-ասաց Ավինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Կոմանդոսի ազատագրած տարածքները կրկին վերադարձնելու տեսլական ապագայում կա՞:
Տ. Ավինյանը հստակ պատասխան չտվեց:
«Հիմա ԶՈւ բարեփոխումների լայն ընթակարգ է մշակվել: Կարծում եմ՝ իրապես պետք է վերանայենք մեր մոտումները բոլոր առումներով»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







