Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:23

Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր

Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը մարտի 31-ին հանդիպեցին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:

Քննարկվեցին անհետ կորած անձանց կարգավիճակը կարգավորող օրենսդրությանը, մասնավորապես՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունմանը վերաբերող հարցեր: Նազելի Բաղդասարյանը հյուրերին նախ ներկայացրեց այդ հարցում մեր երկրում առկա վիճակը, ձեռնարկված քայլերը: Պատգամավորի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը մեզ կանգնեցրեց այլ իրողության առջեւ. եթե նախկինում որոշ գերատեսչությունների կողմից օրենքի ընդունումը համարվում էր ժամանակավրեպ, ապա ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի ընդունումն անհրաժեշտություն է:

Նշվեց, որ խնդրին միջանկյալ լուծումներ են տրվել օրենսդրական փոփոխությունների, Կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի տեսքով, սակայն ամբողջական եւ համակողմանի կարգավորում է անհրաժեշտ:

Անդրադարձ կատարվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոդելային օրենքին, որը կիրառվել է մի շարք երկրներում:

«Մենք հույս հայտնեցինք, որ այն փորձը եւ մոտեցումները, որոնք որդեգրվել են այդ երկրներում, հնարավոր կլինի կիրառել նաեւ Հայաստանում»,-ասաց Բաղդասարյանը:

Քննարկվեցին մոդելային օրենքի այն տարբերակները եւ մոտեցումները, որոնք կարող են համահունչ լինել ՀՀ օրենսդրությանը: Երկուստեք կարեւորվեց անհետ կորած անձանց իրավական պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+