Պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, աշխատանքներն սկսվել են։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ «Իմ քայլը» կուսակցությունը լքած պատգամավորների հետ աշխատելն այլևս անհնար է համարում։ ԱԺ փոխնախագահն անգամ նրանց այսօր խորհրդարանում աշխատելը ոչ լեգիտիմ է համարում:
«Մեր գործընկերների մեծ մասը՝ ցնցումներից հետո կուռ մնացած թիմը, շարունակելու է աշխատանքը, մի մասը կարող է գործադիրում շարունակել»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ իրենց ընտրացուցակում հնարավոր է՝ նոր անուններ լինեն:
ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ պետք է գնա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի կազմի մեջ են մտնում «Հզոր Հայրենիք», «Առաքելություն» կուսակցությունները և «Քաղաքացիական պայմանագիրը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







