Գերմանիայի մայրաքաղաքի իշխանությունները նոր միջոցառումներ են ընդունել մարտի 27-ին: Նոր կանոնների համաձայն՝ բեռլինցիներին արգելվում է վարսավիրանոցներ, թանգարաններ և ոչ պարենային խանութներ այցելել առանց PCR թեստի նոր արդյունքի, որը հաստատում է կորոնավիրուսի բացակայությունը:
Սահմանափակումը չի տարածվելու մթերային խանութների, դեղատների, օպտիկայի խանութների, կենցաղային քիմիական նյութերի և կենցաղային ապրանքների խանութների, գրենական պիտույքների, գրքերի և կենդանիների խանութների, բենզալցակայանների, մեքենաների նորոգման խանութների վրա:
Նմանատիպ միջոցառումներ են կիրառվում հուշահամալիրների, պատկերասրահների, թանգարանների, գեղեցկության սրահների, մերսման սրահների, դաջվածքների սրահների և անձնական խնամքի այլ հաստատությունների վրա: Մշակութային հաստատություններ այցելելը հնարավոր է միայն նշանակմամբ:
Բեռլինում փակ են մնում թատրոնները, կինոթատրոնները, համերգասրահները և հասարակական միջոցառումներ անցկացնելու այլ հաստատություններ, ինչպես նաև սաունաներ, բաղնիքներ, զվարճանքի պարկեր, խաղատներ, բուքմեյքերական գրասենյակներ և հանգստի այլ հաստատություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







