Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:45

Ապագա բժիշկը Արցախյան վերջին պատերազմի օրերին հսկում էր Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը

Ապագա բժիշկը Արցախյան վերջին պատերազմի օրերին հսկում էր Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը

Հրանտ Մաճկալյանը սահմանամերձ ծննդավայրը զարգացնելու ապագայի մեծ ծրագրերով է սովորում բժշկական մայր բուհում։ Ապագա բժիշկ Հրանտ Մաճկալյանն Արցախյան վերջին պատերազմի օրերին հսկում էր Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ օրը նա դիմել է զինկոմիսարիատ և կամավոր մեկնել Տավուշի մարզ՝ հնարավոր վտանգի, սպառնալիքի դեպքում պաշտպանելու Ադրբեջանի հետ պետական սահմանի անվտանգությունը։

Հրանտի հետ միասին սահման՝ մարտական դիրք կամավոր ծառայության են մեկնել նաև նրա երկու եղբայրները։ Նրանցից Հրաչյա Մաճկալյանը ևս ԵՊԲՀ ուսանող է, ապագա ստոմատոլոգ: Այս մասին գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Տավուշցի եղբայրները մարտական հերթապահության ընթացքում ձեռք են բերել նոր ընկերների, անհրաժեշտության դեպքում տղաներին ցուցաբերել են բուժօգնություն, գրեթե հոսպիտալ տեղափոխվելու անհրաժեշտություն այդ օրերին չի առաջացել։ Հրանտ Մաճկալյանը մասնակցել է նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին։ Ծնունդով Տավուշի մարզի Տավուշ գյուղից է, սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։

«Ես կցագրված էի զինվորական հոսպիտալին, բայց, քանի որ այդ օրերին արդեն իսկ հոսպիտալը ծավալվել էր, մենք մնացինք մարտական դիրքում»,-պատմում է Հրանտը։ Նա խոստովանում է, որ դեռ փոքր տարիքից մարդկանց օգնելու ցանկությունը մեծ է եղել։

«Երբ դեռ երեխա էի, որոշել էի վարորդ դառնալ, բայց հետո մտածեցի՝ բժշկի մասնագիտությամբ ավելի շատ կարող եմ օգտակար լինել մարդկանց և այդպես էլ վարվեցի»,-անկեղծանում է տավուշցի երիտասարդը։

Երկու դեպքում էլ, ըստ Հրանտ Մաճկալյանի, մեծ է պատասխանատվությունը մարդկանց կյանքի անվտանգության ապահովման հարցում։ Հրանտ Մաճկալյանը բժշկական մայր բուհում սովորում է՝ ապագայի կարևոր նպատակը մտքում․ ավարտելուց հետո սահմանամերձ իր մարզում զարգացնել բժշկությունը, առողջապահական համակարգը։

«Որ բնակիչները, երեխաները ժամանակին ստանան բժշկական օգնություն, ստեղծվեն կրթական ծրագրեր, իրազեկման աշխատանքներ իրականացվեն բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ անտարբեր չլինեն իրենց առողջության հանդեպ և ինչպես ասում են՝ բժշկի չդիմեն այն ժամանակ, երբ «դանակը հասնի ոսկորին»։ Ծրագրերս շատ են՝ ընդհուպ Տավուշում հիվանդանոցի ստեղծումը»,-մանրամասնում է Հրանտ Մաճկալյանը։ Ապագա բժիշկը, հավանաբար, կընտրի նյարդավիրաբույժի նեղ մասնագիտացումը։ Պատերազմն ապագա բժշկին մտորելու առիթ է տվել»,- գրել է Մուրադյան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+