Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու, սպաների ղեկավարման ունակությունները կատարելագործելու նպատակով մարտի 29-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորավարժությանը ներգրավված զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, ներդաշնակ գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







