Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:40

Խորհրդակցություն և պարգևների հանձնում ԱԻՆ-ում

Խորհրդակցություն և պարգևների հանձնում ԱԻՆ-ում

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա գործունեությունը, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ կադրերի վարչության պետի պաշտոնակատար Արման Կարապետյանը, ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանը, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը: Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները և ի հայտ եկած խնդիրների լուծման տարբերակները: Նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել տարածքային ստորաբաժանումներին՝ ձմռան սեզոնային դժվարություններով պայմանավորված աշխատանքները հավուր պատշաճի կատարելու համար:

Նա նաև հանձնարարել է հետևել սելավատարների մաքրմանը, լրացուցիչ աշխատանքներ տանել հեղեղումներից խուսափելու համար, ինչպես նաև խիստ հսկողություն սահմանել՝ գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով հնարավոր հրդեհների դեպքերը կանխելու նպատակով: Խորհրդակցության ավարտին պարգևատրման արարողություն է իրականացվել: Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարի հրամանի համաձայն՝ ՌԴ ԱԻՆ 30-ամյակի մեդալով են պարգևատրվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, փ/ծ փոխգնդապետ Լևոն Փալայանը, փ/ծ մայոր Խաչիկ Ցոգոլակյանը, փ/ծ կապիտան Էմիլ Գաբրիելյանը և փ/ծ կապիտան Կարեն Մաթևոսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+