Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայում «Դմիտրովսկայա» մետրոյի կայարանում մարտի 21-ին, սակայն մահացածի ինքնությունը հայտնի է դարձել միայն այսօր. հաղորդում է kp.ru-ն:
Այդ օրը 72-ամյա գործարար, խոշոր գյուղատնտեսական ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովն ընկել է ռելսերի վրա: Կայարանի աշխատակիցները նկատել են կատարվածը և շտապել օգնության հասնել տղամարդուն, սակայն ուշ է եղել. այդ պահին գնացքը մեծ արագությամբ հասնելիս է եղել կայարան ու չնայած վարորդը փորձել է արտակարգ արգելակում կիրառել, սակայն գնացքի արագությունը, ավաղ, չափազանց մեծ է եղել:
Երբ 72-ամյա տղամարդուն դուրս են հանել գնացքի տակից, նա արդեն մահացած է եղել։
«Երբ արտակարգ ծառայություններին հաջողվել է գնացքի տակ մտնել, նրանք հայտնաբերել են 72-ամյա գործարար Վալերի Բաղդասարովի դին։ Տղամարդու գլուխը գնացքի անիվների տակ բառացիորեն կտրվել է», — լրատվամիջոցը մեջբերում է իրավապահ մարմիններում իր աղբյուրի խոսքը։
Թե ինչու է գործարարը մետրո մտել ու ինչ հանգամանքներում է իջել ռելսերի վրա, կպարզի հետաքննությունը:
Ներկայում քննիչները պարզում են «Ալսիկո» արդյունաբերական խմբի հիմնադրի ու տնօրենների խորհրդի նախագահի մահվան հանգամանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







