Կիպրոսի Առողջապահության նախարարությունը մարտի 29-ին թարմացրել է աշխարհի երկրների գունավոր ծածկագրումը, որը ներկայացվել է մարտի 1-ին՝ համաճարակաբանական իրավիճակի տեսանկյունից:
16 երկրներ, այդ թվում ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, «գորշից» տեղափոխվել են «կարմիր» գոտի:
Այս մասին հաղորդվում է evropakipr.com կայքում:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից. այդ օրվանից այս երկրներից զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հանգստանալ Կիպրոսում:
«Կարմիր» երկրների քաղաքացիները պետք է անցնեն PCR թեստ՝ մեկնումից առաջ 72 ժամվա ընթացքում և ունենան արդյունքի բացասականությունը հաստատող տեղեկանք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







