Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ իրականացված որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Վերջինս, նախնական տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:
ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Այսպես, որոնումների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







