Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Ամեն ինչ անելու ենք, որ շարժումը նոր թափ հավաքի. Իշխան Սաղաթելյան

Կլինի նշակված ընտրություն, այդ ժամանակ էլ Դաշնակցությունը կորոշի՝ մասնկացել, թե ոչ: Հայրենիքի փրկության շարժման համապետական հանրահավաքի մեկնարկից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ ընտրությունների անցկացման հայտարարված ամսաթիվը բավարար չէ: 

«Մենք բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ հնարավոր է նաև  ընտրություններ չլինեն: Ի դեպ՝ ընտրությունները նշանակելը շարժման ձեռքբերումներից մեկն է եղել, որն ինչ-որ չափով բավարարվել է: Մենք հիմա գնում ենք մեր պահանջներն ամբողջական բավարարելու հետևից: «Առանց Նիկոլ Հայաստան» մեր կարգախոսի մեջ որևիցե բան չի փոխվել: Մենք, այո, դեռ չենք ազատվել գլխավոր ուռուցքից, բայց հասել ենք նրան, որ այդ ուռուցքը նոր տարածում չստանա: Մենք մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց հետքայլ չկա, կարգախոսը նույնն է: Ինչ ճանապարհով լինի՝ այս չարիքին հեռացնելու ենք: Ամեն ինչ անելու ենք, որ շարժումը նոր թափ հավաքի»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենց պլանները բաժանել են երեք փուլի:

Առաջինը, նրա խոսքով, մինչև Ն. Փաշինյանի հրաժարականն ընկած ժամանակահատվածն է, որի ժամանակ շարունակելու են  մարզային այցելությունները,  բողոքի, անհնազանդության ակցիաները։ Իսկ երկրորդ փուլում, Սաղաթելյանի խոսքով, պետք է ամեն ինչ արվի, որ դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո. «Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, նոր գալիս է ընտրական փուլը: Այս ժամանակ շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու իր դիրքորոշման մեջ»:

Անդրադառնալով երեկ ԱԽ քարտուղարկ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանում ղեկավարում է մի իշխանություն, որը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:

Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար: Նա նշել էր, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+