ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը վաղը՝ մարտի 28-ին, սեփական հարկի տակ կընդունի Իսլանդիայի ընտրանուն: Մինչ այդ մեր ընտրանին՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ, վերջին մարզումն է անցկացրել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Լիխտենշտեյն մեկնած ֆուտբոլիստներին այսօր միացավ և մարզմանը մասնակցեց Էդուարդ Սպերցյանը: Վաղվա հանդիպմանը չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: Թիմի հայտացուցակը հայտնի կդառնա մարտի 28-ի առավոտյան:
ՀՖՖ-ն հայտնում է, որ հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։ Հանդիպումը կկայանա Իսլանդիայի հանրապետական մարզադաշտում:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա խաղի մասին:
«Ես արդեն 40 տարի զբաղվում եմ մարզչական գործունեությամբ։ Ոչ մի խաղ նման չէ մյուսին, բայց եղել են դեպքեր, երբ իմ թիմերի դարպասներին ոչ մի հարված չի եղել, ինչպես Լիխտենշտեյնի դեպքում էր: Մենք խաղալու ենք շատ ուժեղ թիմի դեմ և հավասարակշռված խաղ ցույց տալը կարևոր է: Իսլանդիայի թիմը ֆիզիկապես շատ լավ է պատրաստված», — հայտարարել է մեր հավաքականի մարզիչը:
Թեև Հայաստանի հավաքականին բարդ խաղ է սպասվում, սակայն Խոակին Կապառոսը մեծ հույսեր է կապում խաղի հետ:
Ավելի վաղ metaratings.by կայքը հայտտնել էր, որ առաջին տուրի խաղում Իսլանդիայի հավաքականը 0:3 հաշվով պարտվել էր Գերմանիայի հավաքականին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







