Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:26

Քննարկվում է «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը

Քննարկվում է «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է այս տարվա դեկտեմբերից հանրապետության մի շարք դպրոցներում իրականացնել «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը` ձմռան ընթացքում ֆիզկուլտուրայի դասերը փոխարինելով դահուկային պատրաստության դասերով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում տեղի է ունեցել փորձնական ծրագրի առաջին քննարկումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է ֆեդերացիայի նախաձեռնությունը:

«Սա կարող է կարևոր քայլ դառնալ մարզաձևի մասսայականացման և հետևաբար զարգացման համար: Ծրագրի իրականացմամբ երեխաների շրջանում դահուկային սպորտի նկատմամբ հետաքրքրություն և սեր կառաջանան: Բացի դրանից՝ դահուկային սպորտի դասերը կնպաստեն երեխաների առողջության ամրապնդմանը, կբարձրանա նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը»,- ասել է Կ. Գիլոյանը և ընդգծել, որ նախարարությունը հնարավորինս կաջակցի ծրագրի իրականացմանը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն արձագանքելու և քննարկում կազմակերպելու համար, տեղեկացրել է, որ ծրագիրը կունենա նաև տեսական փուլ:

«Նախատեսում ենք սեպտեմբերին սկսել ծրագրի տեսական մասը, որի ընթացքում կպատրաստենք համապատասխան ուղեցույցներ, տեսադասեր, դրանցից կօգտվեն ոչ միայն դասավանդող ուսուցիչները: Դահուկային պատրաստության դասերը կանցկացնեն ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որոնք նախապես կվերապատրաստվեն»,- ասել է Գագիկ Սարգսյանը և վստահություն հայտնել, որ ծրագրի միջոցով և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները նոր գիտելիքներ կստանան, իսկ դասապրոցեսն առավել հետաքրքիր կդառնա: «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել Երևանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում, Ապարանում, Վանաձորում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Հրազդանում, Քաղսիում և Վարդենիկում՝ ընդգրկելով նշված համայնքների մեկական դպրոց:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ ծրագրի հաջողության դեպքում կդիտարկվի համայնքների շրջանակն ընդլայնելու հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանների, գույքի առկայության և առհասարակ Հայաստանում դահուկային սպորտի զարգացմանն առնչվող հարցեր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+