«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը և Փարիզի 39 հիվանդանոցների ցանցը ստորագրել են աշխատանքային հուշագիր՝ 3 տարով:
«Կողմերի գործակցությունը մեկնարկել է անցած դեկտեմբերին՝ հետպատերազմյան շրջանում մարդասիրական առաքելության իրականացման ժամանակ: Առաջիկայում կիրականացվեն հայ-ֆրանսիական համատեղ նոր ծրագրեր, մայիսին նախատեսվում է բժշկագիտական խոշոր գիտաժողով»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







