Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրած մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։
«Ըստ ցուցակի ՝ մենք ապահովել ենք հատուկ կարիքավոր մարդկանց առաջին անհրաժեշտության 100-ից ավելի առարկաների տրամադրումը։ Բացի այդ, մարդասիրական օգնություն կստանան նաև բազմազավակ ընտանիքները։ Հետագայում նման ակցիաներ կանցկացվեն նաև այլ բնակավայրերում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան հնարավորինս արագ վերադառնալ բնակության եւ գործունեության բարենպաստ պայմաններին», — հավելել է նա:
Մարդասիրական ակցիայի ընթացքում Նորագյուղ բնակավայրի բնակիչներին փոխանցվել են ծածկոցներ, բարձեր, գազային այրիչներ և այլ գույք: Ընտանիքների օգնությունից բացի, գյուղի բուժկետ է փոխանցվել առաջնային ախտորոշման հավաքածու, որը ներառում է տոնոմետր, պուլսոմետր, գլյուկոմետր, ջերմաչափեր և բժշկական այլ սարքավորումներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:
Օրեր առաջ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտ քաղաքում անցկացված մարդասիրական ակցիաների ընթացքում քաղաքային բժշկական կենտրոնին է հանձնել ավելի քան 50 անուն բժշկական գույք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







