Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ մարտի 28-ի և 29-ի գիշերը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում կանխատեսվում է մինչև -4 C ջերմաստիճան։ Ուստի, նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում, ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Միաժամանակ, տեղումնառատ եղանակով պայմանավորված սնկային հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում պարտադիր կերպով կազմակերպել բույսերի պաշտպանության միջոցառումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







