Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։ Ոստիկանության լրատվության բաժնից հայտնում են, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։
Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար՝ ըստ ստաժների, կազմելու է՝ 320․000 դրամ կամ այսօրվա՝ 190․552 դրամից 129.448 դրամով, 67,9 %-ով ավելի և 325.584 դրամ, այսօրվա՝ 192․921 դրամից 132․663 դրամով կամ 68,8 %-ով ավելի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







