Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների ոչնչացման ուղղությամբ:
Ամեն օր «Բալիջա» հատուկ կայանում ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման միջոցով՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովման պայմաններում:
Զինամթերքը հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի ականազերծման ժամանակ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից, դադարեցվեցին բոլոր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







