Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:27

Մշակութային արժեքներին հասցվող վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը․ ԱՀ ՄԻՊ

Մշակութային արժեքներին հասցվող վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը․ ԱՀ ՄԻՊ
Բրիտանական «Բի-բի-սի» ալիքի պատրաստած տեսանյութը հստակ փաստագրում է Մեխակավանի հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։
 
«Սա հայկական մշակութային ժառանգության նկատմամբ կիրառվող վանդալիզմի այն կարկառուն օրինակներից է, որի մասին մենք բարձրաձայնել ենք միշտ և հատկապես 2020 թվականի աշնանը Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի օրերից:
 
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ, Հադրութի շրջանի Ծակուռի գուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների և ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային կոթողների նկատմամբ իրականացված վանդալիզմն իրական և անառարկելի վտանգի տակ է դնում այդ տարածքներում հայկական բազմադարյա մշակույթի գոյությունը:
 
«Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիան շեշտում է, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը: Ուստի՝ նման պայմաններում անհասկանալի է միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը տեղի ունեցող հանցագործություններին:
 
Համոզված լինելով, որ մշակութային արժեքների պահպանության ու պաշտպանության հարցերն անմասն չեն կարող մնալ քաղաքակիրթ հասարակությունների իրավական օրակարգից, Պաշտպանը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհետաձգելի քայլեր Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ»:

Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում: Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով: «Անհետացած» հայկական եկեղեցին նախևառաջ վանդալիզմի զոհ է:  

Նշենք, որ BBC-ն անդրադարձել է Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Թղթակիցը փորձել է պարզել, թե ուր և ինչպես է անհետացել եկեղեցին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+