«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Լավագույն կամավորական նախաձեռնություն» անվանակարգում մրցանակ է շնորհել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին։
Մրցանակը շնորհվել է World Vision Armenia բարեգործական կազմակերպության և Եվրոպական Միության աջակցությամբ կազմակերպված մրցանակաբաշխության շրջանակում: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ արդեն 4-րդ անգամ։ Ամենամյա բնույթ կրող միջոցառմանն այս տարի Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հայաստանից և Ռուսաստանից ընտրվել են 17 լավագույնները, որոնց նպատակն էր աջակցել Արցախի Հանրապետությանը:
«2020 թվականին գրանցվել է կամավորական մասնակցության բարձր աճ։ Հուսով ենք, որ այդ ցուցանիշը կպահպանվի, և այն կդառնա կենսակերպ յուրաքանչյուրի համար», -ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Էնն Լինդեն:
«Տաշիր»-ը շարունակում է համակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Անցած տարվա ընթացքում հիմնադրամը մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար շուրջ 5,5 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել, որոնց նպատակը տարածաշրջանում կայուն զարգացում ապահովելն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







