ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց, թե Վրաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանների բացման, առևտրաշրջանառության հետ կապված ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը:
«Բեռնափոխադրումներ իրականացվում են, բայց մարդկանց, մարդատար մեքենաների հոսքը խիստ կրճատվել է՝ կորոնավիրուսի հետ կապված»,- նշեց պատգամավորը:
Հարցին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ նշելով, որ մշտական կապի մեջ են հարևան երկրի հետ ու բարձրացված հարցը հուզում է նաև մյուս կողմին. «Երկու կողմերն էլ դրական են տրամադրված: Կան տեխնիկական խնդիրներ, որոնք ենթակա են արագ լուծման»:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







