ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ՍՈւ-30 ինքնաթիռների վերաբերյալ հարց հնչեցրեց ու վարչապետից հետաքրքրվեց՝ երբ է իշխանությունը դադարելու մանիպուլացնել:
Հարցին, սակայն, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ՍՈւ-30 ինքնաթիռների վերաբերյալ ամբողջական պատասխանը հնչել է:
«Ծանրագույն բեռ է այլոց ստերի համար պատասխան տալը, ես հասկանում եմ: Բայց ակնհայտ է, որ խաբել եք մարդանց, որ նոր ձեռք բերված ՍՈւ համակարգերը չեն ունեցել հրթիռներ: Ձեր իշխանությունը հիմնված է ստի վրա, խնդրում եմ դադար տվեք, ժողովուրդը մեղք է, խճճվել է: Իշխանությունը 3 տարվա ընթացում գոնե մեկ ճիշտ նախադասություն չի ասել ժողովրդին»,- արձագանքեց Սամսոնյանը:
Ինչին ի պատասխան էլ փոխվարչապետը նշեց. «Երբ ինչ-որ մի տվյալ չեք հասկացել, կամ փորձում եք կապել մի բանը մեկ այլ բանի հետ, դա է ամենամեծ մանիպուլյացիան և խնդիրը: Ձեզ վստահեցնում եմ՝ ժողովուրդը դա շատ լավ հասկանում է: Ինչ վերաբերում է ՍՈւ-երին՝ պլանով նաև նախատեսված է եղել, թե երբ պետք է ձեռք բերվեն տվյալ ինքնաթիռի համար համապատասխան հրթիռները»։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







