Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Մշակույթը, որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի․ Արա Այվազյան

Մարտի 20-ին տեղի ունեցավ մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկային նիստը, որին մասնակցում էին ակնառու հայ արվեստագետներ, իսկ հանձնաժողովի ղեկավարը Տիգրան Մանսուրյանն է։ Ինչպե՞ս է օգտագործելու հայ դիվանագիտությունը մշակութային գործոնը՝ հետպատերազմյան շրջանում և, առհասարակ, ի՞նչ նպատակով է ստեղծվել այդ հանձնաժողովը։

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով հնչեցրած այս հարցին, ԱԳ նախարար Արա Այվազյանն ասաց․

«Ներկայումս առավել, քան երբևէ պետք է ակտիվացնել մեր միջազգային համագործակցությունը, մեր ներգրավվածությունը միջազգային հանրությանը։ Այդ իմաստով մշակույթը, որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի։ Հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում՝ մշակույթը մեր դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու ուղղությամբ»,- ասաց Արա Այվազյանը՝ ավելացնելով, որ մշակույթը պետք է դառնա մեր այցեքարտը միջազգային հանրության հետ շփվելիս։

Նա նկատեց, որ հայ արվեստագետները դարեր շարունակ ստեղծել են ու շարունակում են ստեղծել մնայուն մշակութային արժեքներ, որոնք հիրավի ունեն համամարդկային նշանակություն։ 

Նախարարի հավաստմամբ՝ հայ դիվանագիտությունը քայլեր է անում, որպեսզի վերականգնվի հանրության գիտակցումը՝ հայկական մշակույթն ընկալելու որպես մշակույթի, կրթության ու գիտության կենտրոն տարածաշրջանում։ «Մենք ունենք այդպիսի հարաբերական առավելություն, և դա է դրված հարթակի ստեղծման հիմքում»,- ասաց Այվազյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+