Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:02

Պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների․ Նիկոլ Փաշինյան

Ընտրություններ տեղի են ունենալու ոչ թե ըստ մամուլի հրապարակումների, այլ ըստ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների։ Քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հանրապետության նախագահի, ԲՀԿ ղեկավարի, ԼՀԿ ղեկավարի, «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմի, նաև՝ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանված ժամկետներում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չի ընտրելու, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու է, ապա հունիսի 20-ին ընտրություններ են լինելու»,- ասաց վարչապետը։

ԸՕ փոփոխման հարցը պայմանավորվածության մաս չի եղել, բայց բոլոր ուժերի հետ հանդիպման ժամանակ, ինչպես վարչապետն է ասում, հնչեցրել է ընտրակարգի մասին հարցը․ այսինքն՝ լինի ռեյտինգային ընտրակա՞րգ, թե՞ ոչ։ Վարչապետն ասաց, որ երկու խորհրդարանական ուժերն էլ ԱԺ մեծամասնության հայեցողությանն են թողել որոշումը։

«Քննարկումների արդյունքոմ որոշում է կայացվել գնալ ԸՕ պարզ փոփոխությունների՝ ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով»,- ասաց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+