Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ինստագրամի իր էջում հրապարակել է հին լուսանկարներ Արցախի Շուշի քաղաքից՝ անդրադառնալով 101 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի իշխանությունների կողմից Շուշիում հայ ազգաբնակչության հանդեպ իրականացված կոտորածին: Լուսանկարներին կից Թանկյանը գրել է.
«Հիշում ենք՝ 101 տարի առաջ Ադրբեջանի ձեռքով Շուշիում հազարավոր հայեր կոտորվեցին: 20-րդ դարի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկական զտումների բազմաթիվ գործողություններից միայն մեկի ժամանակ այնքան շատ մարդիկ զոհվեցին կամ փախան, որ փոքրամասնություն կազմող ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն դարձավ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







