ԱԺ-ն քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ-ում ներդրվում է հանրային վերահսկողության ինստիտուտը: Մասնավորապես, առաջարկվում է հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողն ունենա ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնի այդ տարայի միջոցով։ Ինչպես նաև առաջարկվել է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողին պարտավորեցնել վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ:
«Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով: Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- աաաց փոխնախարարը։
Վարոս Սիմոնյանը վստահեցրեց, որ օրինագիծն ընդունելու դեպքում սպառողը համոզված կլինի, որ վաճառվող վառելիքի ծավալը համապատասխանում է վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանակով սահմանաված ծավալին: Իսկ անհամապատասխանության դեպքում, ըստ փոխնախարարի պատասխանատվության միջոցներ կկիրառվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







