«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին:
Վերջերս Հիմնադրամը, մարդասիրական օգնության շրջանակներում, տաք հագուստ և ծածկոցներ է տրամադրել Հայաստանում ապաստանած շուրջ 100 արցախցի ընտանիքներին, որոնք, լքելով իրենց բնակարանները, չէին հասցրել վերցնել անհրաժեշտ հագուստ և այլ պարագաներ: Այս մասին հայտնում են Հիմնադրամից։
Փաթեթների բաշխումն իրականացրել է «Կանանց աջակցման կենտրոնը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







