Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Արցախում ավելացել են հրդեհի դեպքերը. ԱԻՊԾ

Արցախում ավելացել են հրդեհի դեպքերը. ԱԻՊԾ

Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 939 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 129-ով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՊԾ-ն:

«Հանրապետությունում ավելացել են հրդեհի դեպքերը: Անցած 7 օրվա կտրվածքով գրանցվել է հրդեհի մասին 14 հաղորդում, որից 13-ը՝ մայրաքաղաքում, մեկը՝ Մարտունիում: Հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտատարածքներում, հիմնական պատճառը քաղաքացիների անզգուշությունն է: Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին: Տուժածներ չկան:

911 ահազանգման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեկ դեպք: Տուժել է 1 քաղաքացի: Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության նրա վիճակը բավարար է:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կազմակերպությունները շարունակում են Արցախը մաքրել չպայթած զենք-զինամթերքներից: Այս մասով ստացվել է 51 կանչ: Պայթուցիկ առարկաների վնասազերծում կատարվում է գրեթե ամեն օր՝ կախված եղանակային պայմաններից:

ՏԵՂԵԿԱՆՔ

2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արցախի տարածքից հայտնաբերվել և վնասազերծվել է 11 հատ հակատանկային, 3 հատ հակահետևակային ական, 42 հատ BM-21 տիպի հրթիռ, հրթիռակասետային 1427 և ավիացիոն 70 հատ ռումբ, 7 հատ ականանետի ական, 67 հատ ձեռքի նռնակ և տարբեր տեսակի 150 միավոր ռազմամթերք: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են:

Սոցիալ-կենցաղային պատահարների մասին գրանցվել է 43 կանչ: Մեծամասնություն են կազմում ջրամատակարարման, վերելակի և դռան բացման դեպքերը: Արցախի փրկարարները շարունակում են իրենց մասնագիտական պարտականությունները կատարել գերազանց, ամեն անգամ վերահաստատելով մեր հումանիտար առաքելությունը:

Պատերազմը չի ավարտվել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի համար: Փրկարար ջոկատները Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում շարունակում են իրականացնել զոհված զինծառայողների որոնողական աշխատանքներ: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1518 աճյուն, որից 23-ը, նախանկան տվյալներով, քաղաքացիական անձինք են»,- հայտնում է ծառայությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+