Շատ ամերիկացիներ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքերը գնահատել են որպես ամոթալի և կոպիտ և չէին ցանկանա, որ ռուսաստանցիները համարեն, որ Սպիտակ տան ղեկավարը խոսել է ամբողջ ազգի անունից, հետևում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան ստացած նամակներից, որոնք հայտնվել են ՌԻԱ «Նովոստի»-ի տրամադրության տակ:
Նամակների բովանդակությունը մանրամասն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ABC հեռուստաընկերության եթերում ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել լրագրողին այն հարցին, թե արդյոք Բայդենը կարծո՞ւմ է, որ Պուտինը մարդասպան է:
Նույն օրը պաշտոնական Մոսկվան հայտարարեց՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին կանչում է Մոսկվա, բայց ընդգծեց, որ խոսքը ոչ թե հետ կանչելու, այլ խորհրդակցություններին մասնակցելու մասին է:
Հաջորդ օրը Պուտինն անձամբ արձագանքեց Բայդենի հայտարարությանը՝ ասելով, թե նրան առողջություն է ցանկանում: Ավելի ուշ Պուտինը ԱՄՆ նախագահին առաջարկել է շարունակել բանավեճն ուղիղ եթերում, որը սակայն վերջինիս հրաժարվել է ընդունել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







