Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությանը: Նշենք, որ Մաշտոցի պողոտայում տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող անցումը նոր կյանք է ստացել՝ վերածվելով առևտրի գոտու: ԱՆՑՈՒՄ N1-ի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել այսօր:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշված է.
«Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվ. պուրակը Մաշտոցի (Մանուշյանի անվան) պուրակին կապող գետնանցումը։
Կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Ստորգետնյա անցումը ներառական է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքևում կան առևտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ։
Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







